Թուրքական ոստիկանությունը ցրում է ի պաշտպանություն սիրիական Քոբանի քաղաքի անցկացված ցույցը
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը ցրում է ի պաշտպանություն սիրիական Քոբանի քաղաքի անցկացված բողոքի միջոցառումը, որտեղ շարունակվում են մարտերը քուրդ պաշտպանների և «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների միջև: Այդ մասին երեքշաբթի օրը փոխանցել է CNN Turk հեռուստաընկերությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Բողոքի միջոցառման մի քանի հարյուր մասնակիցները հավաքվել էին Ստամբուլի Քադիքեյ շրջանում և դժգոհություն էին հայտնում Սիրիական քաղաքում տիրող իրավիճակի շուրջ Թուրքիայի անգործության դեմ: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը սկզբից խնդրել է ցուցարարներին ցրվել, սակայն հետո ստիպված է եղել նրանց դեմ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ կիրառել: