Էրդողանը հերքել է, որ իրենց դիվանագետներն ազատության մեջ են հայտնվել փոխանակման արդյունքում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենց 48 դիվանագետներն ազատության մեջ են հայտնվել թուրքական անվտանգության ուժերի հատուկ գործողությունների հետևանքով: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ Էրդողանը հայտարարել է, որ իրենց «ԻՊ»-ի զինյալների հետ փոխանակում չեն արել և ազատ չեն արձակել 180 զինյալի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիան «ԻՊ»-ի հետ փոխանակում է կատարել և իրենց 49 դիվանագետի ազատության դիմաց ազատ է արձակել 180 զինյալի: