«ԻՊ»-ի 180 զինյալը` 49 թուրք դիվանագետի փոխարեն. փոխանակում` Թուրքիայի և «ԻՊ»-ի միջև. Times
Այսօր տեղեկություններ էին տարածվել, որ Թուրքիան իր 49 դիվանագետի ազատության համար ազատ էր արձակել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման 180 զինյալի: Այս մասին հայտնում է Times-ը:
Փոխանցվում է, որ Times-ի տեղեկություններով` այդ զինյալների շարքում եղել են Ֆրանսիայի 3 քաղաքացի, երկու բրիտանացի, երկու շվեդ, մակեդոնացի, շվեցարացի և Բելգիայի քաղաքացի:
Նշվում է, որ «ԻՊ»-ը Մոսուլում Թուրքիայի դեսպանատունը գրավել էր հունիսի 10-ին: Այս ժամանակ նրանք պատանդ էին վերցրել 48 դիվանագետի: