Իրանի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ
Պատժամիջոցների չեղյալ հայտարարման դեպքում Իրանը պատրաստ չի լինի փոխարինել Ռուսաստանին գազի մատակարարման հարցում: Այս մասին «Россия 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Այսօր չկան այն պայմանները, որի դեպքում բոլորը կմտածեն, որ, եթե վաղը Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումը, ապա այն կմատակարարի Իրանը: Մեր արտադրությունը դեռևս պատրաստ չէ թևակոխել այդ փուլ» , - նշել է Իրանի նախագահը:
«Այդուամենայնիվ մենք պատրաստ ենք բոլոր ոլորտներում համագործակցել Ռուսաստանի հետ» , - հավելել է Հասան Ռոուհանին:
Այս մասին գրում է ТАСС-ը: