Իրանը ստեղծում է թևավոր նոր հրթիռ
Իրանը ստեղծում է թևավոր նոր հրթիռ «Երկիր-Երկիր», որը կարող է անցնել 700 կմ հեռավորություն: Այս մասին հայտնում է իրանական Fars լրատվական գործակալությունը:
Ինչպես հայտնել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջի զադեն` նոր հրթիռը ստացել է Ya Ali անվանումը:
Բացի այդ, նա նշել է, որ այն հնարավոր կլինի գործի դնել ինչպես ցամաքից, այնպես էլ ինքնաթիռների, ուղղաթիռների, ռազմանավերի վրայից: