Ադրբեջանն ու Իրանը կստեղծեն միասնական տեղեկատվական համակարգ
Ադրբեջանը և Իրանը քննարկելու են երկու երկրների միջև երկու մաքսային անցակետերը շուրջօրյա վերածելու հարցերը: Այս մասին Trend.az-ին տված հարցազրույցում հայտնել է Իրանի դեսպան Մոհսին Պակայինը:
Փոխանցվում է, որ պայմանավորվածություն կա, որպեսզի Բիլյասուվար սահմանային անցակետը դարձվի 24-ժամյա: Այս համաձայնությունը ձեռք էր բերվել դեռևս օգոստոս ամսին` համատեղ միջկառավարական հանձնաժողովի հանդիպման շրջանականերում:
Պակայինը հայտնել էր, սեպտեմբերի 29-ին Ադրբեջան կժամանի Իրանի պատվիրակությունը, այդ հարցը քննարկելու համար: