Մեծ Բրիտանիա-Ադրբեջան հարաբերությունները նոր փուլ են թևակոխում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է ՝ Մեծ Բրիտանիայի առևտրի ու ներդրումների հարցերով պետական նախարար, լորդ Լիվինգտոնին: Այս մասին հայտնում է Oxu.az-ը:
Փոխանցվում է, որ հանդիպման ժամանակ նշվել է Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, ինչպես նաև կարծիքներ են փոխանակվել դինամիկ զարգացող համագործակցության հեռանկարների շուրջ:
Նշվում է նաև, որ հատուկ ուշադրություն է դարձվել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, նավթային հատվածի, գյուղատնտեսության և , կրթության, ենթակառուցվածքային նախագծերի իրագործման ոլորտներին: