Իլհամ Ալիևն ընդունել է Մոնտենեգրոյի վարչապետին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ընդունել է Մոնտենեգրոյի վարչապետ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Oxu.az-ը:
Փոխանցվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը բավարարվածություն է հայտնվել երկկողմ հարաբերությունների զարգացման կապակցությամբ: Նշվել է տարբեր ուղղություններում, այդ թվում էներգետիկ, ենթակառուցվածքային, զբոսաշրջության, կրթության, ինչպես նաև բանկային հատվածում և մյուս ոլորտներում լավ ներուժի առկայությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 17-ին Մոնտենեգրոյի վարչապետ Միլո Ջուկանովիչը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: