Ադրբեջան-Մոլդովա հարաբերությունները նոր փուլ են թևակոխում
Երեկ սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ և Եվրոինտեգրման նախարար Նատալիա Գերմանին: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական էջին:
Փոխանցվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Մոլդովայի միջև երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակից:
Բացի այդ զրույցի ժամանակ նրանք կարծիքներ են փոխանակվել երկու երկրների միջև տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսության, առևտրի, գյուղատնտեսության և այլ բնագավառներում համագործակցության զարգացման շուրջ: