Իրանը սպառնում է ԱՄՆ-ին
Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնագահ Էսհակ Ջահանգիրը հայտարարել է, որ Իրանը իրավունք ունի պատասխան պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի նկատմամբ: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Նա դատապարտել է Վաշինգտոնի նոր պատժամիջոցները, որոնք նրանք կիրառել էին օգոստոսի 29-ին և հայտարարել է, որ դրանք հակասում են Ժնևի պայմանագրին, որը կնքվել էր նոյեմբերին Թեհրանի և համաշխարհային տերությունների միջև:
Բացի այդ նա հայտնել է, որ դա հակասում է Իրանի միջուկային հարցի գործընթացի լուծմանը: