Իրանը գոհ է Արևմուտքի հետ բանակցություններից
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնի հետ ունեցած բանակցությունից հետո հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված և կողմերը կարող են համաձայնության գալ Իրանի միջուկային հարցի կարգավորման շուրջ, որը նախատեսված է նոյեմբերին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Քեթրին Էշթոնի հետ ունեցած բանակցությունից հետո ես շատ լավատեսորեն եմ տրամադրված և ես վստահ եմ, որ մենք այդ հարցը կլուծենք»,-հայտարարել է Մոհամմադ Ջավադ Զարիը:
Բացի այդ, ԱԳ նախարարը հայտնել է, որ նրանք կարող են համաձայնության գալ 3 ամսվա մեջ: