Թուրքիան Ադրբեջանի հետ միասին կպայքարի Հայոց ցեղասպանության դեմ. Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարար
«Ադրբեջանը կարող է վստահ լինել, որ ես նույն ջանքերը կկիրառեմ, որքան Ադրբեջանի արտգործնախարարը»: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարար Մովլուդ Չավուշօղլուն:
Թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք դուք լավ եք ճանաչում Ադրբեջանը, իսկ Ադրբեջանը ձեզ՝ Չավուշօղլուն պատասխանել է. «Ադրբեջանը կարող է վստահ լինել, որ ես նույն ջանքերը կկիրառեմ, որքան և Ադրբեջանի արտգործնախարարը: Բոլոր հարցերում մենք կմիավորենք մեր ուժերը»:
Լրագրողի մեկ այլ հարցին, թե ինչ պատրաստվում անել նախարարը, քանի որ մոտենում է 2015 թվականը և հայերը կրկնապատկելու են Թուրքիայի վրա ճնշումը՝ վերջինս պատասխանել է. «Թուրքիան Ադրբեջանի հետ միասին է պայքարելու «Հայերի ցեղասպանության» դեմ»: