Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հավաքվել են Նախիջևանում (լուսանկարներ)
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը ժամանել է Նախիջևան: Այս մասին հաղորդում է Թուրքիայի ՊՆ-ն: Ըստ տեղեկությունների՝ Յըլմազը կմասնակցի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը, որտեղ կլինեն նաև Վրաստանի և Ադրբեջանի նախարարները: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ևս արդեն Նախիջևանում են: Այս մասին հաղորում է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը:
Օգոստոսի 18-ին նախատեսվածի պես Նախիջևանում կհանդիպեն Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայի ՊՆ նախարարի այցելությունը Նախիջևան նախատեսված է եղել օգոստոսի 18-ի կեսօրին:
Ըստ այցելության ծրագրի՝ նախատեսվում է, որ պետք է տեղի ունենա նախարարների եռակողմ հանդիպումը, այնուհետև նախարարների հանդիպումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ղեկավար Վասիֆ Թալիբովի հետ, ծանոթություն տեղի զորամիավորումների հետ, իսկ այնուհետև մշակութային շրջայց: Այս մասին ասվում է հաղորդագրության մեջ: