Վաղը կկայանա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը
Վաղը` օգոստոսի 18-ին, Նախիջևանում նախատեսված է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ուժային գերատեսչությունների ղեկավարներ Զաքիր Հասանովի, Իսմեթ Յըլմազի, Իրակլի Ալասանիայի հանդիպումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ։
Հանդիպումը տեղի կունենա եռակողմ ձևաչափով, զորամասերի այցերով, ինչպես նաև մշակութային մի շարք վայրերի այցերով: Այս մասին հայտնում է Trend.az-ը: