Իրանը պատրաստակամ է համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ
Իրանը պատրաստ է շարունակել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը և լուծել իր միջուկային ծրագրի շուրջ բոլոր վիճարկելի հարցերը: Գրում է Russian.rt.com-ը:
Այդ մասին համապատասխան հայտարարությամբ Թեհրան կատարած այցի ժամանակ հանդես է եկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն:
Նրա խոսքով՝ հետագա ծրագրերի համաձայնեցումը կարող է տեղի ունենալ մոտակա օրերին: