Իրանը սկզբունքային դիրքորոշում ունի Իրաքի միասնության և տարածքային ամբողջականության վերաբերյալ
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ Իրանը սկզբունքային դիրքորոշում ունի Իրաքի միասնության և տարածքային ամբողջականության վերաբերյալ:
Քննադատելով Իրաքյան իրադարձություններում այդ երկրի քաղաքական խմբերի ու կուսակցությունների, քաղաքական գործիչների ու կրոնապետերի ունեցած դերակատարությունն, Աֆխամը նշել է. «Հուսով ենք , որ ներկա դրությամբ, բոլոր խմբերը կառուցողական ու դրական դեր են ունենալու Իրաքի կառավարության ձևավորման գործընթացում, նաև խնդիրների կարգավորման հարցում» :
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հույս է հայտնել , որ ահաբեկչության դեմ Իրաքի կառավարության ու ժողովրդի կողմից մղվող համապարփակ պայքարը նպաստելու է այդ նենգ ու անմարդկային երևույթի արմատախիլ ոչնչացմանը, նաև երկրի տարբեր շրջաններում կայունության ու անվտանգության հաստատմանը :