Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները կհանդիպեն Նախիջևանում
Օգոստոսի 18-ին Նախիջևանում նախատեսվում է անցկացնել հանդիպում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների միջև: Այս մասին հայտնում է Trend.az-ը` հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը:
Նախիջևանում նախատեսված է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ուժային գերատեսչությունների ղեկավարներ Զաքիր Հասանովի, Իսմեթ Յըլմազի, Իրակլի Ալասանիայի հանդիպումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ։ Հանդիպումը տեղի կունենա եռակողմ ձևաչափով, զորամասերի այցերով, ինչպես նաև մշակութային մի շարք վայրերի այցերով: