Թուրքիայում նախագահական ընտրություններում Էրդողանի մրցակիցը ընդունել է պարտությունը
Թուրքիայի «Ժողովրդական կուսակցության» նախագահ Էքմելեդդին Իհսանողլին ընդունել է իր պարտությունը նախագահական ընտրություններում: Գրում է Associated Press-ը:
Նա շնորհավորել է Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և մաղթել նրան հաջողություններ նոր գործունեության մեջ:
Ավելի վաղ հաղորդել ենք,որ Էրդողանը առաջատար դիրք է զբաղեցնում Թուրքիայում նախագահական ընտրություններում՝ հավաքելով 53,23% ձայն: