Երգչուհի Ռիհաննան պատրաստվում է ֆուտբոլային ակումբ գնել
26-ամյա երգչուհի Ռիհաննան, ով հաճախակի ներկա է գտնվում ֆուտբոլային հանդիպումներին, որոշել է դառնալ ֆուտբոլային ակումբի տիրուհի:
Այս մասին հաղորդում են արտասահմանյան աղբյուրները: Նա այս կապակցությամբ խորհրդակցել է ֆրանսիացի ֆուտբոլիստ, իր ընկեր՝ Դիդյե Դրոգբայի հետ, ով հանդես է գալիս Չելսիում:
Ռիհաննան ցանկանում է ստեղծել սպորտային ակադեմիա իր հայրենի Բարբադոսում, իսկ հետո ցանկանում է ձեռք բերել Անգլիայի հավաքականի խաղացողներին: