Ադրբեջանը փակել է Վրաստանի հետ սահմանը
Ադրբեջանը փակել է դեպի Թբիլիսի տանող վրաց-ադրբեջանական սահմանը: Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին: Քարտուղարը նաև նշել է, որ այս ամենը չի վերաբերում երեկվա ֆուտբոլային թիմերի հանդիպմանը տեղի ունեցած միջադեպին:
Ինչպես հաղորդում է Ներքին գործերի վարչությունը, սահմանը միայն փակ է այն մեքենաների համար, որոնք չեն համապատասխանում Ադրբեջանի օրենսդրության պահանջներին: Օրենքն ընդունվել է Ադրբեջանի կողմից և այլ սահմանափակումներ չեն ներկայացվել: Օրենքն ընդունվել է դեռևս վաղ, սակայն ուժի մեջ է մտել օգոստոսի մեկից:
Պետք է նաև նշել, որ Ադրբեջանը որդեգրել էր քաղաքականություն, ըստ որի սահմանափակում է ամերիկյան և եվրոպական արտադրանքի մուտքը Ադրբեջան սահմանափակում է: Օրենքն ընդունվել է 2005 թ-ին: Իսկ 2006թ-ին ընդունվել էր օրենք, ըստ որի, սահմանափակվում էր նաև ճապոնական արտադրանքի մուտքը Ադրբեջան: