Էրդողանը Բաքվին սպառնում է Հայաստանի հետ սահմանները բացելով
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ճնշում է գործադրում Ադրբեջանի իշխանությունների վրա, նպատակ ունենալով հանրապետությունում փակել Ֆետհուլա Գյուլենի անվան դպրոցը: Մասնավորապես, ինչպես գրում է թուրքական «Rotahaber» կայքը՝ վարչապետը սպառնում է, որ կբացի Հայաստանի հետ սահմանը:
Ինչպես պնդում է «Rotahaber»-ը՝ դրա վառ օրինակը` թուրքական «Taraf» պարբերականում հայտնված այն տեղեկությունն է, որ Էրդողանը սեպտեմբերին պատրաստվում է բացել հայ-թուրքական սահմանը:
Հատկանշական է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արդեն մի քանի ամիս է, ինչ հրաժարվում է շփվել Էրդողանի հետ, իսկ վերջինս, ամեն կերպ փորձում է բարելավել իր հարաբերությունները Սպիտակ տան հետ: