Իրանը և «վեցնյակը» համաձայնության չեն եկել ուրանի հարստացման ծրագրի շուրջ
Իրանը և «վեցնյակը» համաձայնության չեն եկել ուրանի հարստացման ծրագրի շուրջ, քանի որ ԱՄՆ-ն պնդում է, որ այն պետք է էականորեն կրճատվի: Այս մասին հարյտարարել է բանակցությունների ամերիկյան պատվիրակության բարձրաստիճան ներկայացուցիչը:
«Իրանը և «վեցնյակը» հեռու են հարստացման ծրագրի շուրջ համաձայնության հասնելուց: Մենք հստակ ասել ենք, որ նրանց ներկայիս ծրագիրը պետք է լրջորեն կրճատվի»,- իր հայտարարության մեջ ասել է ներկայացուցիչը:
Դիվանագետը նաև հավելել է, որ Իրանի դիրքորոշումը հաստատում է այն փաստը, որ միջուկային ծրագիրը չի կարող խաղաղ ճանաչվել: