Ժաննա Ֆրիսկեն վերջին մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ կարողացել է քայլել
Ժաննա Ֆրիսկեն վերջին մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ կարողացել է քայլել: Գերմանիայում և ԱՄՆ-ում բուժումներ ստանալուց հետո երգչուհին հարազատների հետ միասին վերադառնում է Մերձբալթյան երկիր:
Ընտանիքը հանգիստ վայրում բնակարան է վարձել, որպեսզի երգչուհին կարողանա հանգիստ ապրել: Ժաննայի հետ միասին են իր մայրը Օլգա Վլադիմիրովնան, ամուսինը Դմիտրի Շեպելևը և 1-ամյա որդին՝ Պլատոնը: Գրում է Life News-ը:
Մոտակա ժամանակներում երգչուհին հանգստանալու է հարազատների հետ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երգչուհի Ժաննա Ֆրիսկեն Լոս Անջելեսում նշում է իր 40-ամյակ: