Ժաննա Ֆրիսկեն ԱՄՆ-ում նշում է իր տարեդարձը
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն Լոս Անջելեսում նշում է իր 40-ամյակը:Գրում է РИА «Новости»-ին՝ վկայակոչելով Ֆրիսկեի ընտանիքին: Նյու Յորքում Ֆրիսկեն քաղցկեղի դեմ պարբերաբար բուժումներ է ստանում: Հարազատների և բարեկամների խոսքով` Ֆրիսկեի առողջական վիճակը բարելավվում է:
«Ժաննան իրեն արդեն լավ է զգում, սակայն ավել բան չեմ կարող ասել: Ես հաճախ եմ նրան այցելում: Եթե չստացվի ներկա գտնվել նրա ծննդյան տարեդարձին, ապա ես նրան կայցելեմ մոտակա օրերին», - ասել է երգչուհի Օլգա Օրլովան:
Ֆրիսկեի ամուսինը՝ հաղորդավար Դմիտրի Շեպելևը, ներկա կլինի կնոջ ծննդյան տարեդարձին որդու` Պլատոնի հետ:
Հիշեցնենք, որ հունվարին հայտնի էր դարձել, որ երգչուհի և դերասանուհի Ժաննա Ֆրիսկեն հիվանդ է քաղցկեղով: