Ավտոմեքենան առևանգել և թալանել էր
![](/timthumb.php?src=upload/82684.png&w=450)
Մարտի 26-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել Կառլեն Ն.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բակից այլ վայր տեղափոխելու և թալանելու մասին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1978 թ. ծնված Սամվել Վ.-ն, որը մեկ այլ հանցագործություն կատարելու համար որպես հետախուզվող հայտնաբերվել և հունիսի 26-ին բերման է ենթարկվել ոստիկանություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: