Ադրբեջանցի մարդասպան Զեյնալովը հրաժարվել է ընդունել իր մեղքը
Մոսկվայի քաղաքային դատարանը սկսել է ադրբեջանցի մարդասպան Զեյնալովի դատական լսումները` Մոսկվայի քաղաքացու սպանության հարցով:
Զեյնալովը դատարանում առաջին հայտարարության ժամանակ հրաժարվել է ընդունել իր մեղքը:
«Ոչ, ես մեղավոր չեմ»,-դատավորի հարցին պատասխանել է Զեյնալովը:
Ըստ քննիչների` 2013թ. հոկտեմբերի 10-ին Զեյնալովը հարբած վիճակում անհեթեթ պատճառով հակամարտություն է սկսել Մոսկվայի քաղաքացի 25-ամյա Եգոր Շչերբակովի հետ:
Հիշեցնենք , որ նա դանակով հարվածել է երիտասարդի կրծքին և փախուստի դիմել: Վիրավորը տեղում մահացել է:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: