Դերասանուհի Օլիվյե Պալերմոն և մոդել Յոհան Հյուբլը գաղտնի ամուսնացել են (լուսանկարներ)
Ամերիկացի հայտնի դերասանուհի, դիզայներ, «Ռեալիթի» շոուի աստղ Օլիվյե Պալերմոն և գերմանացի մոդել Յոհան Հյուբլը գաղտնի ամուսնացել են: Այս մասին հաղորդում է Glamour.ru-ն:
Օլիվյեն ու Յոհանն ավելի քան 6 տարի միասին են, բայց միայն այս տարվա հունվարին գաղտնի նշանվել են: Նշանադրությանը ներկա են գտնվել միայն Օլիվիեյի ծնողներն ու Յոհանի մտերիմ ընկերներից մեկը:
Ինչպես տեղեկացնում է դերասանուհու մամուլի ծառայությունը` նորաձևության աշխարհում սպասվում է հարսանեկան շքեղ իրադարձություն: