Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 24-ից 25-ը)
![](/timthumb.php?src=upload/81902.png&w=450)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' հունիսի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 11 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության 9 դեպքից' 8, մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու' 5, կողոպուտի 1 և գողության 4 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: