Ի՞նչ կա-չկա երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի պայուսակում
Operativ.am-ի թղթակիցը բլից հարցման միջոցով պարզեց երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի պայուսակի պարունակության մասին:
- Սովորաբար, ի՞նչ եք վերցնում Ձեզ հետ. Ձեր պայուսակի ամենակարևոր, ամենաանհրաժեշտ իրերը:
- Տան բանալիները, դրամապանակս, անհրաժեշտ կոսմետիկա, օծանելիք…
- Մե՞ծ, թե՞ փոքր պայուսակներ եք նախընտրում, ինչո՞ւ:
- Հիմնականում մեծ պայուսակներ եմ նախընտրում, որովհետև շատ հարմար են, ավելի տարողունակ:
- Կա՞ մի իր, որը որպես թալիսման եք պահում:
- Ոչ, այդպիսի իր չկա:
- Թույլ տալի՞ս եք, որ Ձեր հարազատներից մեկը Ձեր պայուսակի պարունակությունը տնտղի:
- Կարծում եմ, որ դա տգեղ արարք է: Երբևէ նման խնդիր չի եղել, որ բանը հասնի իմ թույլ տալ-չտալուն, ոչ մեկն իմ պայուսակը չի տնտղել:
- Երբևիցե Ձեր դրամապանակը մոռացե՞լ եք:
- Այո, այդպիսի դեպք եղել է, որ դրամապանակս մոռանամ տանը:
- Նախընտրում եք փաստաթղթերը պահել մեքենայի՞, թե՞ պայուսակի մեջ:
- Ավելի շատ նախընտրում եմ պահել տանը:
- Ձեր պայուսակում իրերը դասավորվա՞ծ են, թե՞ ցաքուցրիվ:
- Առհասարակ դասավորված են:
- Ունե՞ք պայուսակ, որն ամենասիրելին է:
- Կոնկրետ պայուսակ չկա, որ առանձնացնեմ, թե որն եմ ավելի շատ սիրում: Բոլոր պայուսակներս էլ մեծ հաճույքով եմ կրում:
Զրուցեց Մարինե Ամիրյանը