Իրանը խստացնում է սահմանի վերահսկողությունը՝ Իրաքում լարված իրավիճակի պատճառով
Իրանն ուժեղացնում է իր ցամաքային սահմանի վերահսկողությունը՝ ավելացնելով սահմանապահ ուժերի քանակը: Գրում է Russian.rt.com-ը:
Իրանի Իսլամական Հանրապետության Ներքին գործերի նախարար Ալի Աբդոլլահի հավաստմամբ՝ նման քայլերը ձեռնարկվում են սահմանային շրջաններում ահաբեկչական վտանգի սպառնալիքից և երկրի տարածք զենքի և թմրադեղերի մուտքից խուսափելու համար:
Իրականացվող միջոցառումների ընթացքում սահմանային վերահսկողության ոստիկանների քանակը կավելացվի չորս անգամ: