Իրանը ստեղծել է ազգային ինտերնետ
Իրանը ստեղծել է ազգային ինտերնետ: Այս մասին գրում է «Газете.Ru»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանայիին:
«Մենք պատրաստվում ենք ավելի ընդլայնել մեր ծրագիրը», - նշել է նա, հավելելով, որ այն մեծ կարևորություն է տալիս երկրին:
«Մտածում եմ, որ այդպիսի երկրները, ինչպիսին են Իրանը և Ռուսաստանը, հասկանում են, թե ինչ օգուտ կարող է բերել ազգային ինտերնետը և նրանք ունեն իրենց ազգային մշակույթը, սեփական սկզբունքները», - ասել է Սանային:
Սանային վստահ է, որ ազգային ինտերնետը լավագույն միջոցներից մեկն է երկրի զարգացման համար: