Իրանը պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Իրաքի կառավարությանը
Իրանը պատրաստ է միջազգային իրավունքի շրջանակներում օգնություն ցուցաբերել Իրաքի կառավարությանը` սուննի ապստամբների դեմ պայքարելու համար: Գրում է Gazeta.ru-ն:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Սակայն նախագահը նշել է, որ Բաղդադից դեռևս օգնության խնդրանք չի ստացել:
Ավելի վաղ The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով Իրանի ուժային գերատեսչությանը հայտարարել է, որ Իրանն արդեն ռազմական օժանդակություն է ուղարկել Իրաք:
Այնուհետև Իրանի ԱԳՆ հերքեց այդ տեղեկությունը: