Իրանը կշարունակի միջուկային փորձարկումները «Մեծ վեցնյակի»-ի հետ համաձայնության չհասնելու դեպքում
Իրանի իշխանությունները պատրաստ են շարունակել միջուկային ծրագրի մշակումը , եթե հուլիսի 20-ին կայանալիք բանակցություններին համաձայնության չգան «Մեծ վեցնյակի» երկրների հետ: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
Իրան Արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արակչիի խոսքով` բանակցությունների տապալման դեպքում Թեհրանը կարող է ավելացնել ուրանի հարստացումը 21 տոկոսով, ինչպես նաև ավարտին կհասցնի ռեակտորի կառուցումը Արակում. այն արդեն 90 տոկոսով կառուցված է:
Դիվանագետը հիշեցրել է, որ կարգավորման համար ժամանակ շատ քիչ է մնում, սակայն Իրանը պատրաստ է անել հնարավորը , որպեսզի Վեցնյակի հետ հասնիհամաձայնության մինչև հուլիսի 20-ը: