Թուրքիան և Իրանը կնքելու են 6 պայմանագիր
Թուրքիան և Իրանը կնքելու են 6 պայմանգիր: Այս մասին հայտնում է Iran.ru:
Փոխանցվում է, որ այս պայմանագրերը կնքվելու են այն ժամանակ, երբ Թուրքիա ժամանի Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Այս մասին Անկարայում հայտարարել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ահմադ Վաեզին թուրք պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ:
Նշենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Թուրքիա կմեկնի հունիսի 9-ին, որի ժամանակ կհանդիպի իր թուրք գործընկեր Աբդուլլա Գյուլի հետ: