Անջելինա Ջոլին կավարտի կարիերան Կլեոպատրա խաղալուց հետո
Անջելինա Ջոլին BBC Radio Five Live-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ ֆիլմը, որում նա խաղում է Կլեոպատրայի կերպարը, հնարավոր է լինի իր վերջին դերը:
Ջոլիի խոսքով` ֆիլմի սցենարը գրվել է Սթեյսի Շիֆֆի գրքի հիմման վրա:Այն գրել է Էրիկ Ռոտը, ով Ջոլիի ընկերն է: Ջոլին ասել է, որ Կլեոպատրայի դերը կերտելը հեշտ չէ: Նրա խոսքով` շատ դժվար կլինի խաղալ նրա դերը: Ջոլին ասել է, որ սա այն դերերից է, որ կերտելուց հետո կավարտես կարիերադ:
Ինչպես արդեն հայտնել ենք, որ Ջոլին նախկինում ասել է, թե դերասանուհու կարիերան թողնելու է երկրորդ պլանում, իսկ առաջին պլան է մղվելու ՄԱԿ-ի գրասենյակում կատարվող աշխատանքները: