Անջելինա Ջոլին խաղում է Կլեոպատրա
Անջելինա Ջոլին օրեր առաջ հեռուստաընկերության եթերում ասել էր,որ շուտով կկերտի եգիպտական թագուհու՝Կլեոպատրայի դերը:38-ամյա դերասանուհին ասել է,որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:Գրում է Spletnik.ru-ն:
Նրա խոսքով,ռեժիսորի կողմից մի քանի տարբերակներ կան:Սցենարի հեղինակը Էրիկ Ռոթն է:Ջոլիի խոսքով Կլեոպատրայի դերը կերտելը հեշտ չէ:Նրա խոսքով,շատ դժվար կլինի խաղալ նրա դերը:Ջոլին ասել է,որ սա այն դերերից է,որ կերտելուց հետո կավարտես կարիերադ:
Ջոլին նախկինում ասել է,որ դերասանուհու կարիերան թողնելու է երկրորդ պլանում,իսկ առաջին պլան է մղվելու ՄԱԿ-ի գրասենյակում կատարվող աշխատանքները: