Իրանը աջակցել է Սիրիայի ընտրություններում
Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել Սիրիայի անվտանգության և արտաքին քաղաքականության բարեկամ երկրների խորհրդի անդամների երկրորդ հանդիպումը: Այս մասին հայտնում է Novostink.ru:
Ինչպես հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը իր ելույթում Իրանի Խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Սիրիայում իրականացվող ժողովրդավարությունը տեղի չի ունենում ուժի միջոցով:
Նրա խոսքով` որոշ երկրներ, որոնք երբեք չեն իմացել ժողովրդավարության մասին, այժմ «կոկորդիլոսի արցունքներ» են թափում Սիրիայում ժողովրդավարության բացակայության համար: Նա նշել է, որ հունիսի 3-ին Սիրիայում տեղի է ունենալու նախագահական ընտրություններ, որոնք ապացուցում են, որ Սիրիայի կառավարությունը հարգում է իր ժողովրդի կամքը: