Միլլա Յովովիչը ոչ միայն դերասանուհի է,այլ նաև մոդել,դիզայներ,երաժիշտ...
38-ամյա Միլլա Յովովիչը ոչ միայն մոդել է և դերասանուհի,ով արդեն 25 տարի աշխատում է արդյունաբերությունում,այլ նաև հեղինակավոր դիզայներ է,երաժիշտ,հիանալի մայր իր դստեր՝ Էվորի և հիանալի կին իր ամուսնու՝ռեժիսոր Պոլ Անդերսոնի համար:Գրում է SPLETNIK.RU-ն:
Յովովիչը ծնվել է 1975թ.-ի դեկտեմբերի 17-ին Կիևում:Նրա հայրը Սերբիայում հայտնի մանկաբույժ է եղել,իսկ մայրը ռուս դերասանուհի Գալինա Լոգինովան է:
Երբ Միլլայի 5 ամյակը լրացավ,նրա ընտանիքը հեռացել է ԽՍՀՄ-ից և եկել Լոնդոն:Այնուհետև նրանք մշտական բնակություն են հաստատել Լոս-Անջելեսում:Դերասանուհու ծնողները ամուսնալուծվել են անմիջապես Կալիֆոռնիա տեղափոխվելուն պես: Յովովիչի և հայրը և մայրը աշխատել են հայտնի ռեժիսոր Բրայան Դե Պալմի տանը:
Միլլան շատ արագ սովորում է անգլերենը,12 տարեկանում նա սկսում է զբաղվել նորաձևությամբ:Նրա առաջին դերը ֆիլմում եղել է «Գիշերային գնացք Կատմանդույում»:19 տարեկանում ստացել է ԱՄՆ-ի քաղաքացիություն: