Ֆիլմ՝ նվիրված աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հիշատակին
Երգչուհի Ուիթնի Հյուսթոնի և Բոբ Բրաունի հարաբերությունների մասին նոր ֆիլմ է նկարահանվում: Այդ մասին տեղեկացրել է BBC-ն:
Նախագծի ռեժիսորը կդառնա դերասանուհի Անժելա Բասսետը: Սա դերասանուհու ֆիլմ նկարահանելու առաջին փորձն է:
Բասսետն այս կապակցությամբ նշել է, որ անսահման հարգանք է տածում Հյուսթոնի տաղանդի և ստեղծագործական գործունեության նկատմամբ և մեծ պատասխանատվություն է զգում նրանց պատմությունը հանրությանը փոխանցելու հնարավորության համար:
Հիշեցնենք, որ 48-ամյա երգչուհին մահացել էր 2012թ: Նա խեղդվել էր լոգարանում սրտի կաթվածից, ինչը պայմանավորված էր կոկայինի քրոնիկական կիրառմամբ: