Ադրբեջանական կողմը չի հերքում, որ ունի վիրավորներ, սակայն նշում է, որ հայկական կողմն է իրականացրել դիվերսիա
Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տեղեկություն է տարածել, ըստ որի մայիսի 21-ի լույս 22-ի գիշերն առաջնագծի Ֆիզուլիի հատվածում «հայկական հետախուզական-դիվերսիոն խումբը» հարձակվել է ադրբեջանական դիրքերի վրա։ Այս մասին հայտնում է Vesti.Az-ը:
Փոխանցվում է, որ իբրև իրենք կարողացել են ստիպել, որ մեր կողմը ետ քաշվի:
Համաձայն Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության՝ «հայկական հարձակման հետևանքով» վնասվածքներ են ստացել Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ, ենթասպա Մամեդով Մուրադ Ասիֆ օղլուն, շարքայիններ Իսագով Թուրալ Էլդար օղլուն և Միրզալի Միրզա Ասիֆ օղլուն։ Նրանց տեղափոխել են հոսպիտալ։ Ներկայումս վիրավորների առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Սակայն հիշեցնենք, որ իրականում ադրբեջանական կողմն էր կազմակերպել դիվերսիա, որի ժամանակ իրականում կրել են վնասներ, իսկ մեր կողմը մարդակային ոչ մի կորուստ չի կրել: