Հայկական կողմը Ադրբեջանի իրականացրած դիվերսիոն գործողությունների ժամանակ կորուստներ չի կրել
Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում դիպուկահար կրակոցով հայ զինծառայողին խոցելուց հետո, մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը հակառակորդը նույն ուղղությամբ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, հակառակորդին պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք վիրավոր:
Operativ.am-ի թղթակիցը փորձելով տեղեկություններ ստանալ, արդյոք մեր կողմը չի կրել վնասներ զրուցեց ԼՂՀ ՊՆ-ի մամուլի ծառայության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի հետ, ով հայտնեց, որ մեր կողմը մարդկային ոչ մի կորուստ չի կրել: