Թուրքական հանքի սեփականատերը պատասխանատվության չի ենթարկվի
Թուրքիայի Արևմտյան Մանիս նահանգի դատարանը մերժել է տեղական դատախազության պահանջը՝ ազատազրկման ենթարկել Ալպա Գուրկանին, ով հանդիսանում է «Soma Holding» հանքաարդյունաբերական ընկերության սեփականատերը: Գրում է Russian.rt.com-ը:
Հենց այս հանքաարդյունաբերական ընկերությանն է պատկանում այն հանքը, որտեղ պայթյունի հետևանքով 301 մարդ էր զոհվել:
Հայտարարվել է, որ դատարանը բաց է թողել հանքի սեփականատիրոջը «նրա պատասխանատվության ապացույցների բացակայության պատճառով»: Այս մասին հաղորդել է «РИА Новости» գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: