Իրանը հիասթափված է Արևմուտքի դիրքորոշումից
Իրանի պատվիրակությանը հիասթափեցրել է Արևմուտքի դիրքորոշումը «վեցնյակի» հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է РИА Новости-ն' հղում անելով սեփական աղբյուրին:
«Ելնելով իրադարձությունների զարգացումից, թվում էր , թե Արևմուտքը դարձել է ավելի իրատես: Սակայն երևում է, որ դա այդպես չէ»,- պատմել է աղբյուրը:
Ուրբաթ 'մայիսի 16-ին կարող է ավարտվել «վեցնյակի» և Իրանի բանակցությունների չորրորդ փուլը, սակայն համաձայնության գալուն խոչընդոտում եմ մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես, ամենաշատ պառակտություններ ստեղծող հարցը Իրանում առկա հրթիռային տեխնոլոգիաներն են: Պաշտոնական Թեհրան բազմիցս նշել է, որ Իրանի հրթիռային արտադրությունը չի կարող դառնալ քննարկման առարկա: