Ոչ մի երկիր չի կարող ազդել Ադրբեջանի քաղաքականության վրա. Իլհամ Ալիև
Ֆրանսիայի նախագահ Ֆրասուա Օլանդը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մենկնաբանել են այն, թե ինչ ազդեցություն կունենա Ուկրաինայի ճգնաժամը Ադբեջանի` Եվրամիությանը միացման հարցում: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
Օլանդը նշել է, որ իր այցը Բաքու ուղղված չէ որևէ երկրի: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է նաև, թե Ֆրանսիան չի կարող ընտրել Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Մամլո ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևն իր հերթին հայտարարել է. «Մենք արդեն ԵՄ-ի հետ հաստատել ենք քաղաքական և տնտեսական կապեր: Ոչ մի պետություն չի կարող ազդել մեր ներքին և արտաքին քաղաքականության վրա: Ադրբեջանը իրականցնում է անկախ քաղաքականություն: Մենք անց ենք կացնում քաղաքական և տնտեսական բարեփոխումներ»: