Մենք չենք կարող ընտրել Հայաստանի և Ադրբեջանի միջև. Ֆրանսուա Օլանդ
«Մենք չենք կարող ընտրել Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- այս մասին հայտարարել է Ֆրանսուա Օլանդը:
«Իմ այցը Ադրբեջան ունի կոնկրետ համատեքստ, այն անցնում է Ուկրաինայի իրադարձությունների ֆոնի վրա: Ֆրանսիան աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը»,- այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
Ինչպես հայտնում է haqqin.az-ը՝ Օլանդը նշել է, որ այսօր երեկոյան կլինի Հայաստանում և արդեն 20 տարի է` հակամարտության խնդիրը լուծելու համար չի նկատվում ոչ մի առաջընթաց:
«Ֆրանսիայի վրա, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ևս դրված է մեծ պատասխանատվություն: Մենք այս բանակցությունները նաև կշարունակենք Հայաստանում: Ֆրանսիան ամեն ջանք օգտագործում է, որպեսզի այս հարցը լուծվի աստիճանաբար: Դուք ցույց եք տվել, թե ինչ կարգավիճակ կարող եք տալ Լեռնային Ղարաբաղին»,- հայտարարել է Օլանդը: