Բաքվում Շուշիի ազատագրման նախօրեին վառել են Հայաստանի դրոշը (լուսանկար)
Շուշիի ազատագրման նախօրեին Բաքվում «Ղարաբաղի ազատագրման» ադրբեջանական ուղղվածություն ունեցող կազմակերպությունը՝ «շեհիդների» (թշնամիների դեմ պատերազմում հանուն Ալլահի զոհված հավատացյալ) պուրակում այրել է Հայաստանի դրոշը: Այս մասին հայտնում է haqqin.az:
Փոխանցվում է, որ երբ նրանք ցանկացել են այրել դրոշը, իբրև թե այնտեղի ոստիկանները նրանց խանգարել են և թույլ չեն տվել այն այրել: Սակայն սկսված քաշքշուկի ժամանակ կանանցից մեկը հասցրել է այրել դրոշը:
Հ.Գ. Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում։ Ճակատամարտը տեղի է ունեցել 1992թ. մայիսի 8-ին ռազմավարական կարևոր Շուշի լեռնաքաղաքում։ Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին և արդեն մյուս օրը Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից, որոնք ողջ հակամարտության ընթացքում Շուշիից ռմբակոծում էին ԼՂԻՄ-ի, հետագայում նաև՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը։