Բաքվում դաժան ծեծի են ենթարկել Ռուսաստանի քաղաքացու, ով մահացել է
Բաքվում դաժան ծեծի են ենթարկել Ռուսաստանի 39-ամյա քաղաքացու: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ Ռուսաստանի 39-ամյա քաղաքացի Մայա Կոմինովնային տեղափոխել են հիվանդանոց ծնոտի կոտրվածքով, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել կնոջ կյանքը:
P.S. Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնել էինք, թե Ռուսաստանի ադրբեջանցիները նամակ էին հղել Ժիրինովսկուն, որտեղ ասվում էր, որ նրանք «քաղաքավարի» և «բարեկիրթ» ժողովուրդ են և չեն հասկանում, թե ինչու է Ժիրինովսկին իրենց ազգին վատաբանում:
Շատ հետաքրիր է, թե ինչպես է այդ «քաղաքավարի» և «բարեկիրթ» երկրում հնարավոր մարդու սպանությունը, այն էլ դաժան ծեծի ենթարկելով նրան սպանելը: