Այսօր ծնվել է ամերիկացի դերասանուհի Միշել Պֆայֆերը
Միշել Մարի Պֆայֆեր (անգլ.՝ Michelle Marie Pfeiffer, ծնվ.՝ ապրիլի 29, 1958թ.) ամերիկացի դերասանուհի։
Պֆայֆերը կատարեց իր նորամուտը 1980թ.-ին՝ նկարահանվելով «Հոլիվուդյան ասպետները» կոչվող ֆիլմում։ Սակայն մեծ ուշադրության և ճանաչման արժանացավ 1983թ.-ին՝ նկարահանվելով Բրայան դե Պալմայի «Սպիով դեմքը» ֆիլմում։ Պֆայֆերն ստացել է բազմաթիվ մրցանակներ կատարած աշխատանքի դիմաց. 6 անգամ անընդմեջ ստացել է Ոսկե Գլոբուս, և 3 անգամ էլ առաջադրվել Ակադեմիայի մրցանակաբաշխության՝ տարբեր անվանակարգերում։
Դերասանուհին ոչ պակաս փայլել է «Վտանգավոր մտքեր» / Dangerous Minds / ֆիլմում, որտեղ կատարել է Լուեն Ջոնսոնի` Կալիֆորնիայի դպրոցներից մեկում նորանշանակ ուսուցչուհու դերը : Լուենը, գալով դպրոց, պարզում է, որ իր աշակերտները հասարակության ցածր խավերից են, որոնց մեծ մասը վարում է հանցավոր կյանք և ամենևին չի ցանկանում ուսում ստանալ: Սկսնակ ուսուցչուհուն ոչինչ չ մնում, քան հիշել իր ռազմական անցյալը:
2007թ.-ի օգոստոսի 6-ին Պֆայֆերն ստանում է իր աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղում։