Մանրամասներ կողաշրջված բեռնատարի վարորդի առողջական վիճակի մասին
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց Աշտարակի բժշկական կենտրոնի աշխատակիցներից մեկի հետ, ով հերքեց նախնական այն տեղեկությունը, թե Աշտարակի կամրջին կողաշրջված բեռնատարի վարորդը տեղափոխվել է իրենց մոտ: Նա ասաց, որ հիվանդի վիճակը ծանր է. վարորդ Անուշավան Սիմոնյանը ստացել է փակ գանգուղեղային վնասվածք և տեղափոխվել Երևան' «Արմենիա» բժշկական կենտրոն:
Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց նաև «Արմենիա» բ/կ հետ, որտեղից հայտնեցին, որ վթարից տուժած Անուշավան Սիմոնյանը գտնվում է իրենց բ/կ-ում' վերակենդանացման բաժանմունքում: