Ռուսաստանը Լաթաքիա քաղաք է ուղարկել 34 տոննա հումանիտար օգնություն. հումանիտար օգնության մեծ մասը հավաքել է Ռուսաստանի հայ համայնքը
Ռուսաստանի ԱԻՆ ինքնաթիռը Սիրիայի Լաթաքիա քաղաք է ուղարկել 34 տոննա հումանիտար օգնություն` ի պատասխան դրան Սիրիայի իշխանությունները Ռուսաստան են ուղարկել 20 տոննա նարինջ: Այս մասին հայտնել է ՌԴ-ի ԱԻՆ մամլո ծառայությունը:
«Ապրիլի 23-ին ՌԴ-ի ԱԻՆ ինքնաթիռը Սիրիայի Լաթաքիա քաղաք է ուղարկել 34 տոննա հումանիտար օգնություն՝ շարժական էլեկտրակայան, վրաններ, վերմակներ, սպասք, հագուստ և սնունդ: Հումանիտար օգնության մեծ մասը հավաքել է Ռուսաստանի հայ համայնքը` մասնավորապես Քեսաբահայերի համար, որոնք մարտի վերջին հարձակման էին ենթարկվել զինված ծայրահեղականների կողմից»,- ասվում է հայտարարության մեջ:
ՌԴ-ի ԱԳՆ-ից հայտնել էին, որ Սիրիայի իշխանությունները Մոսկվա էր ուղարկվել 20 տոննա նարինջ: